Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սոթքի հանքի աշխատակիցները փակելու են երկաթգիծը՝ բողոքի ձայն բարձրացնելով աշխատանքից կրճատվելու համար» (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ իր ելույթում նշեց, որ Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է: 

«Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը, հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքավայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են»։
 
Նա նշեց, որ բազմաթիվ անձինք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել տարբեր ակցիաներով, այդ թվում՝ փակելով երկաթգիծը։