Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոստիկանությունը պատ է կազմել Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկում (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր կրկին հանրահավաք է իրականացնում։ Ոստիկանական մեծաքանակ ուժեր արդեն իսկ Բաղրամյան պողոտայի տարբեր հատվածներում են։

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին ոստիկանական մեծաքանակ խումբ պատ է կազմել և փակել ճանապարհը։ Հիշեցնենք, որ 16։30-ին Նիկոլ Փաշինյանը լինելու է Ազգային ժողովում և պատասխանելու է պատգամավորների հարցերին։