A
A
Եվրամիության արձագանքը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիությունը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ կոչ է անում կողմերին հանգստություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողությունից, որը կարող է հանգեցնել իրադարձությունների հետագա սրացման:
Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խստորեն պահպանելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներն ու գործընթացները:
Համաձայն Հայաստանի Սահմանադրության ՝ զինված ուժերը «պետք է չեզոքություն պահեն քաղաքական հարցերում և գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո»:
Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները: Ասված է հայտարարության մեջ: