Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյան-ի մամուլի խոսնակը հորդորում է ձեռնպահ մնալ

Լևոն Տեր-Պետրոսյան-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը  գրել է․
 
«Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունը՝ այն ներկայացնելով, որպես այսօր արված հայտարարություն:
 
Լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնագիտական անփութություն կամ անպարկեշտություն:
 
Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը, ապա ներկայիս գերլարված իրավիճակում այն ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը»: