Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բաղրամյան պողոտայում այս պահին  վրաններ են տեղադրվում գիշերելու համար (տեսանյութ)

Ընդդիմությունը քիչ առաջ հայտարարեց Բաղրամյան պողոտայում անժամկետ հանրահավաք անցկացնելու մասին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։

Դաշնակցական իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ Ազգային ժողովի շենքը շրջափակված է։

Բաղրամյան պողոտայում այս պահին  վրաններ են տեղադրվում գիշերելու համար, տեղադրվելու են նաև հատուկ վառարաններ։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝  մնալու են Ազգային ժողովի մոտ, քանի դեռ խորհրդարանը նիստ չի գումարել ու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացման հարցը չի քննարկել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սրան նախորդել էր Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնից ազատումը։

Գլխավոր շտաբի հայտարարությանն ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում։

Իշխանության հանրահավաքին զուգահեռ ընդդիմությունը հանրահավաք էր իրականացնում Բաղրամյան պողոտայում, իսկ ընդդիմադիր խմբակցության պատգմավորները փորձում էին արտահերթ նիստ գումարել։