Բացել լրահոսը Փակել լրահոսը
1563748808_0_183_3100_1927_1920x0_80_0_0_2838b3a675556c60d657572c2dfbeb19
A A
Քաղաքականություն

Չավուշօղլուն դատապարտել է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ թե Անկարան դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը, հայտնում է ТАСС գործակալությունը:

«Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին: Դա վերաբերում է նաև Հայաստանի իրադարձություններին»,- Բուդապեշտում Հունգարիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն ասել է, որ  Թուրքիան «կապեր չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ», բայց Անկարան «սկզբունքային դիրքորոշում ունի հեղաշրջումների հարցում»: