Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ամուսնության գրանցումը՝ Մարզահամերգային համալիրում (տեսանյութ)

Սիրելի՛ հայրենակիցներ Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, իրապես հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ ??Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: ?Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից: ℹ️Հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: ?Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։