A
A
Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատացել է․ շտապօգնություն է հրավիրվել․ Աննա Դանիբեկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը, ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց չնշանակել հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին, քանի որ այդ օրն ինքը Վերաքննիչ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։ Սակայն Դանիբեկյանը միևնույն է սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։