Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ տարածքային ամբողջականության պատասխանատուն Արմեն Սարգսյանն է, ով լռում է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Ես ասացի՝ Ադրբեջանը 4 ամիս հետո կհարձակվի, հարձակվեց 3 ամիս 27 օր հետո, ինձ դրա համար պետք է շնորհակալություն հայտնեն։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ  ճեպազրույցում հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Դիտարկմանը, թե իր այդ հայտարարության համար իշխանությունը քննադատում է, Բագրատյանն արձագանքեց․

«Սամվել Բաբայանի հայտարարություններն է՞լ են քննադատում, որ ասում էր՝  ԱԹՍ-ներով մեզ սատկացնելու են, Բայրաքթարները սկսել են մայիս-հունիսին առնել, հունիսի 1-ին հայտարարում եմ, ասում եմ՝ էս ի՞նչ էս անում, ասա՝ Ակայով Բայրաքթարի դե՞մ ես կռվում»։

Բագրատյանը համոզմունք է հայտնում, որ այս պահին Սյունիքում ՀՀ-ից տարածքներ են խլում․

«Ես կասկածներ ունեմ, որ իրականում Ղարաբաղում մնացել է 2,5 հազար ք/կմ, Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան տալաշ-տալաշ Ալիևը նաղդ վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա, ես կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք»։

Բագրատյանի խոսքով՝ սահմանները որոշվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում, դելիմիտացիա արված է, դեմարկացիա չկա․

«Եթե մեկը ասում է՝ ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն՝ ՀՀ չկա»,-պնդում է Բագրատյանը և հավելում՝ ըստ Սահանադրության՝ ՀՀ տարածքային ամբողջականության պատասխանատուն Արմեն Սարգսյանն է, ով լռում է։