Ծրագրեր շատ կան եւ հանդիսատեսն է լրջացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգ - շնորհանդես է: Համերգին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:
Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում:
Շնորհանդես-համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգի ծրագրում՝ • Յ.Ս.Բախ -Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր • Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար