Հեշտ չեք մարսելու․ օրենքի տակ ռումբեր դրած եկել եք․ Սոֆյա Հովսեփյանը՝ Լենա Նանուշյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե Լանզարոտեի կոնվենցիան հեշտ մտավ այս դահլիճում քննարկվեց ու ընդունվեց, դրա հետևանքները այս դահլիճում էսպես հեշտ չեք մարսելու։ Ի՞նչ է նշանակում։ Մարդու իմունային անբավարարության ազգային կենտրոնի լուծարումից հետո բերել եք լուծարման օրենքը օրինականցնե՞ք։ Բա ինչու՞ եք լուծարել կազմակերպությունը »,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին։
Աժ-ում քննարկվում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ քանի արտագաղթը կա, քանի գիտակցության մակարդակը կամ գիտելիքների մակարդակն այսքան է ՄԻԱՎ-ի հետ կապված, մենք ենթարկվելու ենք ռիսկերի․
«Բավական է այստեղ գաք ու ձեր նախարարության հերթական կեղծ օրենքները բերեք։ Ես զարմանում եմ, որ հանձնաժողովն այս հարցերին խիստ չի մոտեցել։ Օրենքի տակ լիքը ռումբեր դրած եկել եք, ու զեկուցելուց այդ մասին չեք խոսում։ Ինչու՞ չեք մարդկանց տեղեկացնում, որ այսօր, 14 տարեկան երեխան, այն դեպքում, որ Հայաստանում միջին թվով սեռական կյանքով ապրում են 18 տարեկանները, 14 տարեկան երեխան կարող է առանց ծնողի, կամ օրինական ներկայացուցչի գնալ և հանձնել ՄԻԱՎ-ի թեստ, և դրական արդյունքի դեպքում ուղիղ Հրազդանի մոստ կամ ինչ-որ տեղ։ Ու՞մ եք ուզում խաբել։ Ի դեպ ասեմ, որ բացահայտել եմ նաև, որ դուք այս օրինագիծը դեռ ձեր փորձագետ»։
Ավելի ուշ ՀՀ Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և իմանալ իրենց կարգավիճակը: