Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043036
A A
Քաղաքականություն

Դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Դուքս Հենրի Ալբերտին

 Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրի Ալբերտին:Այս մասին Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ հավատարմագրերն եմ հանձնել Նորին Մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դքսին: Շատ տպավորված եմ Հայաստանի, նրա պատմության և ավանդույթների մասին Դքսի իմացությամբ»,- գրել է Բալայանը:

Դեսպանը հույս է հայտնել, որ երկկողմ աշխատանքներ կիրականացվեն բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։