Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեկ տարի հետո ուսանողները վերադարձան բուհ (տեսանյութ)

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները գրեթե մեկ տարի դադարից հետո կրկին լսարաններում  են։ 

Արմենուհին ռեժիսուրա բաժնի չորրորդ կուրսի ուսանող  է, ասում է՝ ամբողջ կուրսն առանձնահատուկ ուրախ է, քանի որ իրենց մասնագիտությունն օնլայն սովորելը շատ բարդ է․

«Բարդությունները շատ-շատ էին, փորձեր չենք արել, բեմում չենք աշխատել, պատկերացնում եք՝ դերասանների մոտ ինչքան փակված վիճակ է հիմա», - ասում է նա։

Ռեժիսորները բեմն էին կարոտել, ապագա լրագրողները՝ մարդկային շփումը։ Սիմոնն առաջին կուրսում է սովորում, դասի հասցրել է գալ միայն սեպտեմբերին՝ մի քանի օր։ Ասում է՝ իսկական ուսանողական կյանքն իրենց համար նոր է սկսվում․

«Մենք հիմա հնարավորություն ունենք շփվելու ոչ միայն դասախոսական կազմի հետ, այլեւ շփվելու իրար հետ։ Շփումը ոչ միայն դրական կազդի ուսման վրա, այլեւ մեր՝ որպես մարդ ձեւավորման վրա», - ասաց Սիմոնը։

Ուսումնառությունն օնլայն հարթակից օֆլայն տեղափոխելու որոշումը դրված էր բուհերի վրա։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանի խոսքով՝ բաժիններ կան, որոնց ուսանողները պարտադիր պիտի արվեստանոցներում և դահլիճներում սովորեն․

«Պարարվեստի մանկավարժություն, գործիքային կատարողականություն, օպերատորություն, գեղարվեստական լուսանկարչություն, դրանք կապված են արվեստանոցների հետ, մենք բոլորն անում ենք առկա։ Լսարանային ֆոնդն ապահովված է, պարարվեստի դահլիճները, հանդերձարանները պատրաստ են», - ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։