A
A
Բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ եւ հարակից Ադրբեջանի շրջաններ կազմակերպելու շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում այն փաստը, որ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին այցելել տարածաշրջան` հայկական պատմական ժառանգության վիճակը գնահատելու համար: «Հուսով ենք, որ այդպիսի այց տեղի կունենա առաջիկայում եւ կնպաստի փոխվստահության ամրապնդմանը տարածաշրջանում»,- ասել է նա: