Բացել լրահոսը Փակել լրահոսը
oCb2u5RD6OZo9ahJ
A A
Տեսանյութեր Մշակույթ

Պետք է «փոշուց» ազատագրել ու կատարել ազգային երգերը

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում  «Կայթ» խմբի ելույթով մեկնարկեց «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» անդրանիկ փառատոնը։ 

Կոնսերվատորիայի հասարակության հետ կապերի պատասխանատու Սոնա Խաչատրյանի խոսքով, փառատոնի մասնակիցները ճանաչված երաժիշտներ ու երաժշտախմբեր են՝ Dave Geodakyan Sextet, Silent Duo, Personal Opinion, Նորայր Քարտաշյան և «Մենուա», Arm Strong Dixie, որոնք համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ակտիվացնելու երաժշտական կյանքը և ապագային հավատով նայելու: 

«Արվեստում էլ պետք է մարդկանց ընդհանուր մակարդակը բարձրացնել, որ կարողանան լավն ու որակովը տարանջատեն վատից: Ինչքան էլ ասվի, որ սա աստվածային է, իսկ նա «քըխ», օգուտ չունի: Մարդն ինքը պետք է կարողանա զանազանել լավն ու վատը, իսկ դրա համար կրթել է պետք: Կոնսերվատորիայի ու գիտությունների ակադեմիայի արխիվներում պահվում են հավաքագրված մոտ քառասուն հազար ազգային երգեր, սկսած Կոմիտասից, սակայն այսօր, այսպես ասած, շրջանառության մեջ են շատ քիչ նմուշներ: Եվ մեր խումբը առաքելություն վերցրեց տնտղել այդ երգերը, գործիքավորել ու կատարել»,- ասում է «Կայթ» խմբի երգիչ Կորյուն Դավթյանը:

Համերգները տեղի կունենան ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում։ Փառատոնի մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։