A
A
Զբոսաշրջիկների պակասը զգացնել է տալիս․ առօրյան՝ Վանձորի շուկայում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի մի քիչ ծանր էր համեմատած նախորդ տարիների,-«Ա1⁺»-ի հետ զրույցում ասում է Վանաձորի շուկայի առևտրականներից մեկը և ընդգծում, որ նախորդ տարներին շատ զբոսաշրջիկներ կային, ովքեր մեծ ծավալներով առևտուր էին անում շուկայից, այս տարի զբոսաշրջիկների բացակայությունը զգացել են նաև իրենց փոքր բիզնեսի վրա։
«Ստիպված հարմարվում ենք, յոլա ենք գնում»,-ասում է առևտրականը։
Շուկայում խնձորր վաճառող պապիկն էլ ասաց՝ ամռան ամիսներին բերք է մշակում, ձմռան ամիսներին, բերում քաղաքի շուկայում վաճառում․
«Մշակում եմ մալինա, խնձոր, տանձ, լոբի դամբուլ»,-ասում է նա ու ավելացնում, թե դժգոհ չեն, նորմալ է։
Մանր առևտրով զբաղվող կանանցից մեկը նշեց՝ թեև առևտուրը քիչ է, բայց կհարմարվեն, միայն խաղաղություն են ուզում։