Բացել լրահոսը Փակել լրահոսը
144184054_252724066245178_9117069101036764009_n
A A
Մշակույթ

Հրամանատարը․ նվիրվում է բոլոր զինվորականներին (տեսանյութ)

Սևակ Ամրոյանը Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առիթով ներկայացրել է իր նոր՝ «Հրամանատար» երգի տեսահոլովակը: Երգն ու տեսահոլովակը նվիրվում է փոխգնդապետ, հրամանատար Աշոտ Չոբանյանին: Պրեմիերայի առիթով կազմակերպվել էր հուշ-երեկո, որին ներկա էին հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանի հարազատները և ընկերները:

Սևակ Ամրոյանը նկատեց, որ չնայած երգն ունի կոնկրետ հասցեատեր, այն նվիրվում է բոլոր հրամանատարներին և զինվորականներին:Տեսահոլովակում էլ ներկայացրել են կադրեր արցախյան պատերազմից ու մարտնչած հերոսներից:

Պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանն էլ հավելեց, որ նման թեմատիկայով երգ ներկայացնելու միտք վաղուց ունեին.

«Մենք պատերազմից հետո նման թեմատիկայով երգ ստեղծելու մտահղացում ունեինք, ինչն էլ համընկավ այս պատերազմի ժամանակ զոհված հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանի ընկերների ցանկության հետ:  Աշոտ Չոբանյանի ընկերները ցանկանում էին՝ մի երգի ստեղծվի, որը կնվիրվի բոլոր զոհված հերոսներին՝ ի դեմ Աշոտ Չոբանյանի: Նրանց նախաձեռնությունն էր, արդյունքում՝ թիմային աշխատեցինք: Երգի հեղինակն Էդմոն Մակարյանն է, գործիքավորումն արել է Դեր Հովան, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, բոլոր աշխատանքներն իրականացրել է Unity Production-ը, Սևակ Ամրոյանն էլ մեծ սիրով կատարեց այս երգը»,-ասաց պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը: