A
A
Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկություններն իրացրին հունվարի 27-ին, ժամը 14-ի սահմաններում։
Ջերմուկ քաղաքից մոտակա հանդամաս տանող ճանապարհին հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ։
Ջերմուկի բնակիչ, 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։