Բացել լրահոսը Փակել լրահոսը
144409833_1315818188794676_5602108185734392402_n
A A
Մշակույթ

Պատերազմի մասին, բայց առանց պատերազմական տեսարանների․ կայացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

Ապրիլյան պատերազմից հետո Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը հունվարի 28-ին՝ Բանակի օրը, ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին։

44-օրյա պատերազմից հետո ֆիլմը նոր տրամադրություններ և էմոցիաներ արթնացրեց։ 

«Ա1+»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանն ընդգծեց՝ ֆիլմը երախտիքի խոսք է՝ նվիրված հայ զինվորին և հայ մայրերին

«Ես մեծ սիրով անմասն չմնացի այս պրոցեսից, որովհետև հասկացա՝ շատ լավ բան է տեղի ունենում։ Նոր բան ենք արել, ըստ էության, թատրոնի բեմում կինո ենք նկարել»։

Հարությունյանն ընդգծեց՝ ֆիլմն ու ներկայացումը բովանդակային և գաղափարական առումով չեն տարբերվում միմյանցից․

«Ֆիլմը պատերազմի մասին է, բայց չկան պատերազմական տեսարաններ, չկա առաջնագծի դժոխային իրականությունը, արկերը, կրակոցները, կան թիկունքում գտնվող  մարդիկ, կա դաժան սպասումը ամեն վայրկյան,  այդ ամենը ինձ համար հավաքական զինվոր մոր կերպարն է»։ 

Ֆիլմի նկարահանումներն արվել են 44-օրյա պատերազմից առաջ, պրեմիերան նախատեսված էր ավելի վաղ, հետաձգվել է կորոնավիրուսի, ապա նաև պատերազմի պաճառով,-ասում է ֆիլմի ռեժիսորը։

Գյումրու դրամատիկական թատրոնի դերասաններից Արսեն Սաղաթելյանը, ով ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսներից Արամի կերպարը, լրագրողների հետ զրույցում նշեց՝ ֆիլմն այն ծնողի մասին է, ով առաջնագծում զավակ ունի, մեր միասնության և ուժի մասին է

«Փորձել ենք մաքսիմալ անկեղծ և հավաստի լինել մեր ապրումների, զգացողությունների մեջ, արդյունքը կերևա պրեմիերայից հետո»,-անկեղծացավ դերասանը։

Գլխավոր դերակատարն ասում է՝ ներկայացումը խաղացել են ավելի քան 60 անգամ, և անընդհատ ցանկություն է ունեցել դահլիճից նայել իրենց խաղը, էկրանավորված տարբերակը հնարավորություն կտա իրենց էլ նույն էմոցիաներն ունենալ, ինչ հանդիսատեսը դահլիճում։

Դերասանը համոզված է ֆիլմը կունենա իր հանդիսատեսը, իսկ ներկայացումն ունի իր հանդիսատեսը

«Համեմատականներ անցկացնելը սխալ է, յուրաքանչյուրն իր հանդիսատեսը կունենա, իր մեկնաբանությունը կունենա»։

Գյումրու դրամատիկական թատրոնի դերասնուհի Ջեմմա Ադամյանը, ով մարմնավորում է հարսի՝ Անիի կերպարը, նշում է, որ էկրանավորման դեպքում ներկայացումից շատ չեն հեռացել, փոփոխման ենթարկել են միայն դեկորը, հագուստը

«Մենք դեռ շարունակելու ենք խաղալ ներկայացումը»,-նշեց Ջեմման և հավելեց, որ ներկայացումը փրկել է իրեն դուրս գալ 2016 թվականի պատրեազմի իր ապրումներից։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.