Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ Ս. Գայանե վանքում. ուղիղ (տեսանյութ)

Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցվում։

Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Սուրբ ծննդյան օրվա երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում էեկեղեցին ավետում Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ուստի՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:

Ճրագալույցի պատարագի ընթացքում հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները։

Պատարագի ավարտին մարդիկ եկեղեցում վառած ճրագները դուրս են հանում եկեղեցուց և տանում են իրենց տները, այս կերպ տարածելով, Աստծո լույսը, օրհնությունը:

Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից առավել էր, քանի որ առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Քրիստոս, Ով ճշմարիտ Լույսն է:

Սուրբ ծննդին մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: