Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 400 հա տարածք են ականազերծել (տեսանյութ)

ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան -6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում: Հայտնաբերված իրերն ու չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած պոլիգոնում, իսկ նրանք, որոնք չեն կարող տարհանվել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները պահպանելով։ Во время разминирования и очистки территории от взрывоопасных предметов в Нагорном Карабахе российские миротворцы используют современные робототехнические комплексы «Уран-6». Всего инженерными подразделениями российских миротворцев в данном регионе было разминировано более 400 гектаров местности, около 151 километров дорог, 617 строений, из них - 22 социально-значимых объекта. Обнаружено и обезврежено свыше 16 тысяч взрывоопасных предметов.