A
A
Ադրբեջանցիները Շուռնուխում են ամեն ինչ պրծավ, բնակիչներին ժամանակ է տրվել մինչև ամսի 5-ը. գյուղապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖեյսբուքի լայվում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։
«Ամեն ինչ պրծավ, մնում է միայն այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է», ասաց գյուղապետը։
Ավելի վաղ գյուղապետն ասել էր, որ գյուղի 12 տուն անցնում է ադրբեջանցիներին։