Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այստեղ տեղի ունեցավ սահմանադրական հանցագործություն. Նաիրա Զոհրաբյանը՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն զրկելու մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը գիտի` ինչու է վախենում և սարսափում ինձնից։ Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պնդեց, որ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը սահմանադրական հանցագործություն է, նաև հավելեց, որ հպարտ է, որ մերժված է, իր խոսքով, դավաճանի կողմից։

Այս պահին ԲՀԿ-ն խմբակցության նիստ է անցկացնում, սպասվում է նաև Գագիկ Ծառուկյանի ժամանումը։ Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպմանը, Զոհրաբյանն ասաց՝ տեղեկություն չունի։