Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ երկու փաստաթուղթ են ուզում հանձնել Ազգային ժողովին (տեսանյութ)

Փաստաբանների պալատի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի ՀՀ Ազգային ժողով, որտեղ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ երկու փաստաթուղթ են ուզում հանձնել Ազգային ժողովին․

«Առաջին փաստաթուղթը ուղղված է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Աննա Կարապետյանին, Սուրեն Գրիգորյանին և Նիկոլայ Բաղդասարյանին։ Մենք նշված պատգամավորներին հորդորում ենք չդառնալ այս հայրենադավ գործընթացի մի մասը և կանգնել քաղաքացու և պետականության կողքը, նպաստել գերիների վերադարձմանը և ՀՀ սահմանների պաշտպանությանը , դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից, բայց չդնել մանդատը հետագայում հայանպաստ որոշումներ ընդունելուն քվերարկելու հեռանկարով»։

Փաստաբանների հաջորդ պահանջը ուղղված էր ԱԺ նախագահին և բոլոր պատգամավորներին․

«Վարչապետի վարած քաղաքականության հետևանքով տապալվեցին Արցախի խնդրի շուրջ բանակցությունները, Արցախը ենթարկվեց զինված հարձակման, որի հետրանքով նահատակվեց ավելի քան 5000 հայորդի, բազմաթիվ անձինք ստացան հաշմանդամություն, հարյուրավոր հայորդիներ գերեվարվեցին, հարյուրավոր զինծառայողներ համարվում են անհետ կորած, հայ ժողովրդից գաղտնի ստորագրվեց մի փաստաթուղթ, որով Արդրբեջանին փոխանցվեց Արցախի 80 տոկոսը»։

Փաստաբանները պահանջում են սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ դրանից առաջ վերացնել ռազմական դրությունը։

Արա Զորհրաբյանը հայատարարեց, որ ռազմական դրությունն այսօր հայտարարված է անհարկի։

Երթը շարժվում է դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ ներկայացնելու է հանցագործության մասին հաղորդում։