Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շիրակցի գերեվարվածների հարազատների հետ ՄԻՊ-ի հանդիպումն անցկացվեց առանց լրատվամիջոցների (տեսանյութ)

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների հետ այսօր Շիրակի մարզպետարանում հանդիպեցին ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ ներկայացուցիչը:

Հանդիպումը անցակցվեց առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների:

«Առաջնահերթ անելիքներն առավելագույն կենտրոնացմամբ արվում են, որպեսզի ժամ առաջ տղաներին տուն վերադարձվեն». նշեց Թաթոյանը:

Գերիների մասով դեռեւս նոր տեղեկատվություն չի ներկայացվել. նշեց ՇՄ Տիգրան Պետրոսյանը: Երեկ հանձնարարված անձնական տվյալների փաթեթեները գերիների հարազատները ներկայացրել են:

Այսօր նաեւ Շիրակի մարզում ՌԴ հյուպատոսի հետ հանդիպում է տեղի ունեցել նշեց Տիգրան Պետրոսյանը: