Բացել լրահոսը Փակել լրահոսը
կապպան
A A
Հասարակություն

Մեր տվյալներով կապանցիները բավականին տներ են հանել վաճառքի և հնարավոր է, որ թողնեն ու գնան. ԼՀԿ պատգամավոր

Կապան քաղաքում տներ չեն այրվում,- այս մասին Ա1+-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ով այս պահին գտնվում է Սյունիքում։ Գրիգորյանն ասաց, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել են ընդհանուր իրավիճակը, որը մի փոքր բարդ է։

Պատգամավորը հավելեց, որ չի հասցրել հետևել համացանցում տարածվող լուսանկարներին և վիդեոներին բայց ասում է իր աչքի տեսածը, որ Կապան քաղաքում ոչ մի տուն չի այրվում. Միակ մտահոգող հարցն այն է, որ կարող է Կապանից արտահոսք լինել, պիտի երկիրը կարողանա քաղաքացիների անվտանգության խնդիրները լուծել, որպեսզի քաղաքացիները շարունակեն ապրել Կապանում,-նշեց Գրիգորյանը.

«Մեր տվյալներով կապանցիները բավականին տներ են հանել վաճառքի և հնարավոր է, որ թողնեն ու գնան,- հայտնեց պատգամավորը։ Կապան քաղաքի մեջ ոչ մի այրվող տուն չկա», -եզրափակեց ԼՀԿ պատգամավորը։