Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները զրուցել են Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ ՝ աշակերտներին պատմելով պայթուցիկ սարքերի դասակարգման և պայթուցիկ առարկաների հայտնաբերման տեխնիկայի մասին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ռուս մասնագետներն աշակերտներին պատմել են պայթուցիկ սարքերի տեսակների մասին, սովորեցրել, թե ինչ է պետք անել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում։ Մասնագետները նաեւ ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները։