Բացել լրահոսը Փակել լրահոսը
TASS_35041729_d_850
A A
Քաղաքականություն

Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով: Նա թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական է, գրում է РИА Новости-ն:

Պետության ղեկավարն առաջիկա 7 օրն ինքնամեկուսացած կլինի:

«Հանրապետության նախագահի մոտ ախտորոշվել է COVID-19 հիվանդություն: Բոլորի համար գործող սանիտարական կանոնների համաձայն, պետության ղեկավարը 7 օր կմնա մեկուսացման մեջ: Նա կշարունակի աշխատել և իրականացնել իր գործունեությունը հեռավար կարգով»,- ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: