A
A
Վիրավոր զինվորները, մինչ հաշմանդամության կարգ ստանալը, 300 հազար դրամ փոխհատուցում կստանան. նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎիրավոր զինծառայողները որոշ հիվանդությունների դեպքում, մինչև հաշմանադամության կարգ ստանալը, հիմնադրամի կողմից կստանան աջակցություն մինչև վեց ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում, հարցը զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը․
«Հիմնադրամն այս պահն յուրաքանչյուր ամիս տրամադրում է աջակցություն 100 հազար դրամի չափով, այս նախագծով առաջարկվում է այդ գումարը ավելացնել ևս 200 հազար դրամով պետբյուջեի միջոցներով։ 6 ամիս նրանք հնարավորություն կունենան այդ գումարը ստանալ՝ մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը և օրենքով սահմանված հատուցումները ստանալը»,-եզրափակեց նախարարը։