Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանցի երկու դիվերսանտի արտահանձնումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությամբ (տեսանյութ)

Ցականյանի ընտանիքը համաձայնվել է Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիեւի Բաքվին վերադարձնելուն Երեւանն ու Բաքուն համաձայնել են գերիների փոխանակմանը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:

Բաքվի գլխավոր պայմաններից մեկն Արցախում կատարած հանցագործությունների համար Ստեփանակերտում դատված և դատապարտված երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիեւի վերադարձն է եղել:

Դիվերսանտներին Բաքվին վերադարձնելու հեռանկարին Ցականյանի ընտանիքի անդամները տեղյակ են եղել: Համաձայնել են՝ գերության մեջ գտնվող երիտասարդների կյանքը փրկելու հույսով: