Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայաստանը Հունաստանից հումանիտար օգնություն է ստացել (տեսանյութ)

Հունաստանի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո Հայաստանը, այսօր, դեկտեմբերի 12-ին Հունաստանից հումանիտար օգնություն ստացավ: Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, օգնությունը հասցրել է Երևան:

Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը, Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ օգնություն են հավաքել ղարաբաղյան պատերազմից տուժածների համար:

Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ տրամադրվել է ինքնաթիռ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ: Օգնությունը հավաքագրելու գործում իրենց ներդրումն են ունեցել տեղի հայերն ու հույները: Աշխատանքները համակարգում է Միջազգային զարգացման համագործակցության ծառայության ղեկավարը, որն էլ օգնությունը կհասցնի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Հայ օգնության միության մասնաճյուղի ներկայացուցիչներին: