Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Անհնազանդության բողոքի ակցիա՝ Ոստիկանության կենտրոնական մասնաշենքի դիմաց (տեսանյութ)

ՄԻ խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Ոստիկանության կենտրոնական մասնաշենքի դիմաց՝ կոչ անելով ոստիկաններին չենթարկվել վերադասի ապօրինի հրամաններին, անհամաչափ ուժ չկիրառել քաղաքացիների նկատմամբ և հիշել, որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Այդ մասին հայտնում են 
Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում:
 
«Ցույցի մասնակիցները երախտագիտություն են հայտնել այն ոստիկաններին, որոնք ցուցաբերելով ազգային ու քաղաքացիական բարձր պատասխանատվություն և մասնագիտական արժանապատվություն՝ գերադասել են այս իրավիճակում դադարեցնել ծառայությունը ոստիկանական համակարգում։
Ակցիայի մասնակիցները երթով ուղևորվել են նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի շենք, դատապարտել գրասենյակի հակազգային գործունեությունը, ապա արնագույն ներկ լցրել գրասենյակ տանող ճանապարհին՝ ի նշան այն բանի, որ հազարավոր հայ երիտասարդների արյուն թափվել է նաև գրասենյակի գործունեության հետևանքով»: