Անի Սամսոնյանն արձագանքում է իմքայլական պատգամավորի պնդմանը, թե ինքը ստել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓակ հանդիպման ժամանակ Մարիա Կարապետյանը մեզ հետ կռիվ էր անում, թե մենք ինչու ենք բարձրաձայնել Ադրբեջանի զորահանդեսում նախատեսվող Ադրբեջանի այն մտայնության մասին, որ մեր ռազմագերիներին կարող են ցույց տալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ Կարապետյանն ասել է՝ Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաները․
«Երբ մենք նշեցինք, թե արդյո՞ք դուք չեք տեսնում՝ ինչպես են վերաբերում մեր ռազմագերիներին, Կարապետյանը որևէ արձագանք չի տվել, ինչի հնարավորությունը ուներ, և ըստ էության նրա ասածը այն էր, որ մեր գերիներին վատ չեն վերաբերում։ Եթե տիկին Կարապետյանը համոզված է, որ Ադրբեջանը որևէ միջազգային կոնվենցիա չի խախտել մեր գերիների նկատմամբ, ապա դա նշանակում է, որ նրանց հետ լավ են վարվում»։
Սամոսնյանն ասում է՝ նիստի ընթացքում շոկի մեջ էին, իշխող խմբակցությունը որևէ հարցի պատասխան չուներ և չէր հրավիրել պատասխանատու մեկին, ով կարող էր տալ այդ հարցերի պատասխանները։
Անդրադառնալով ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարությանը, թե պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատել հաղթող կողմի հետ՝ Սամսոնյանն արձագանքեց․
«Անդրանիկ Քոչարյանին ուզում եմ ասել՝ ցուցաբերեք այնքան ողջախոհություն և պատասխանատվություն, որ նախ՝ կարողանաք ղեկավարության բարձր մակարդակով ճշտել, թե որն է այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային նոր բնագիծը, հետո նոր խոսել դիվանագիտական հարաբերություններից։ Եթե այսօր դուք չեք կարողանում պաշտպանել ձեր պետական սահմանները, եթե այսօր համայնքապետերը պետք է զենք առնեն և բնագծերով զբաղվեն, ինչի՞ մասին է խոսքը։ Նախ, կարողացեք հասկանալ՝ որն է ձեր պետության նոր սահմանը։ Այս իշխանությունները մինչև հիմա սա չեն կարողանում հասկանալ։ Մարդիկ դեռ սգի մեջ են, երեխա են կորցրել, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ»,-ասաց Սամսոնյանը։