Բացել լրահոսը Փակել լրահոսը
erdogan_a_hakaret_e_beraat_veren_hakime_hsk_dan_agir_ceza_h104780_80854
A A
Քաղաքականություն

Գերմանացի զբոսաշրջիկն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 1․5 տարի ազատազրկման. Ermenihaber.am

Թուրքիայում՝ Անթալիայի օդանավակայանում, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված գերմանացի բժիշկ Քրիստիան Բ.-ն դատապարտվել է 16 ամիս 20 օր ազատազրկման, գրում է Ermenihaber.am-ը։  

Գերմանացի բժիշկը հանգիստն անցկացնելու համար մեկնել էր Թուրքիա։ Վերջինս նոյեմբերի 4-ին Անթալիայի օդանավակայանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո ձերբակալվել էր։ 

Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու» համար։

Աղբյուր՝ Ermenihaber.am