Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին կաշառք է առաջարկվել. Մարուքյանը՝ հայտնի ձայնագրության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ ձայնագրությունը պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով տարածված ձայնագրությանը, որտեղ լսվում է, որ շրջանների դիմաց Ալիևը միջնորդավորված 5 մլրդ է առաջարկում Սարգսյանին:
«Պարիտետային հանձնաժողով պետք է կանչվի և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, յուրաքանչյուրը պետք է պատմի՝ ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարը առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարվել, ո՞նց է առաջարկվել, նյութը ինչպե՞ս է սպրդել մամուլ»:
Մարուքյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք է առաջարկվել, ամեն դեպքում որևէ տարբերակ չի բացառում:
Ինչ վերաբերում է պարիտետային հանձնաժողովին, Մարուքյանն ասում է՝ այդ հանձնաժողովը կստեղծվի խորհրդարանից դուրս.
«Պարիտետային հանձնաժողով նշանակում է ամեն ուժից համապատասխան թվով ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինում, և հավասարակշիռ քննություն է գնում»:
Ինչ վերբերում է Վազգեն Մանուկյանի և էդմոն Մարուքյանին հանդիպմանը, Մարուքյանն ասաց՝ պետք է լսի վազգեն Մանուկյանին, և որևէ բան բացառված չէ: