Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատմությունը ցույց է տալիս, որ այն իշխանությունները, որ պարտություն են արձանագրում, հրաժարական են տալիս.Գոռ Գևորգյան (տեսանյութ)

Այո «Իմ քայլի» միջոցով եմ ես մտել այս հարթակ և այս ուժի միջոցով եմ իրականացրել իմ քարոզչությունը, բայց հավաքել եմ այնքան ձայն, որը նաև խոսում է իմ անձնական և իմ շրջապատի ներդրած արդյունքի մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին, այժմ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով գործընկերների հայտարարություններին, թե իր հեղինակության շնորհիվ չի հայտնվել խորհրդարանում:

Գևորգյանը վստահեցրեց՝ որևէ կաշկանդվածություն չունի, ընդհակառակը՝ եթե կաշկանդվածություն ունենար, խմբակցությունից դուրս գալու որոշում չէր կայացնի:

Գևորգյանը կարծում է՝ իրավիճակից հանգուցալուծումը պետք է լինի միայն Սահմանադրության շրջանակներում.

«Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք հայտնվում են նման իրավիճակում, արձանագրում են պարտություն, սովորաբար հրաժարական են տալիս»:

Գևորգյանը վստահեցրեց՝ իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել խմբակցությունից դուրս գալուց հետո: