Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի (տեսանյութ)

ԱԳ նախարար Արա Այվազյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցը մեկնարկեց դեկտեմբերի 7-ին. Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցի:

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։

Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային և թեմին առնչվող մի շարք հարցերի շուրջ: