Բացել լրահոսը Փակել լրահոսը
1563287809_97_0_1489_1044_1400x0_80_0_0_19de58451ef904443f5e34315de0b2d2
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել. մանրամասն քննարկվել է ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելին տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Բաքվի և Երևանի խնդրանքով շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին։

Խոսակցության ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը նպաստում է տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը։

Կողմերը նշել են Ռուսաստանի կողմից ստեղծված Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման անհրաժեշտությունը: