Բացել լրահոսը Փակել լրահոսը
disisleri_bakanligindan_yunanistan_a_turkiye_ile_diyalog_cagrisi_h137406_57eaa
A A
Քաղաքականություն

Թուրքիան երկխոսության կոչ է անում Հունաստանին

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է ԵՄ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի՝ Էգեյան և Միջերկրական ծովերում ռազմական ներկայության աճի վերաբերյալ հունական մամուլում տեղ գտած հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը:

Աքսոյը նշել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ երկկողմ հարցերը կարող է լուծել ոչ թե ուրիշներից օգնություն սպասելով, այլ միայն Թուրքիայի հետ բանակցային սեղան նստելով, համագործակցելով և երկխոսելով:

Նա հերքել է հունական մամուլի՝ Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմական ակտիվության մասին տեղեկությունները` պնդելով հակառակը, որ Հունաստանն է  տարածաշրջանում շարունակում լարվածությունը սրող  և սադրիչ ռազմական գործունեությունը: 

Խոսնակը որպես փաստարկ ներկայացրել է հունական կողմի՝  հոկտեմբերի 20-ից սկսած հրապարակած Navtex-ի (նավիգացիոն տելեքս) 11 ծանուցագրերը և 12 NOTAM-ը (Notice to Airme – AIP ավիանավիգացիոն տեղեկատվության հավաքածուի փոփոխության մասին ծանուցում):

Հիշեցնենք, որ Navtex-ը միջազգային զգուշացում է որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին։

Աղբյուր՝ ermenihaber.am