Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փախստականները կարո՞ղ են վերադառնալ Արցախ, և արդյոք կապահովվի՞ նրանց անվտանգությունը. հարց վարչապետին (տեսանյութ)

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախից փախստականների իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության, արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցադրմանը։

Վարչապետը հիշեցրեց, սրան անդրադարձել է նաև իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում․

«Հարցեր պետք է պարզաբանվեն՝ ինչպես, ինչ ճանապարհով, ինչ ժամանակացույցով, ում ուղեկցությամբ պետք է այդ ամենը արվի: Սա հետագա քննարկումների առարկա պետք է դառնա, և այդ է պատճառը, որ այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի առաջին կետում հենց այդ անհրաժեշտությունն է հիշատակված», - ասաց վարչապետը: