Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհն ամբողջությամբ ականազերծված են․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1207 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները տեղակայել են 25 դիտորդական կետ։ Ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: