Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լավ կլինի՝ ծածկադմփոցից դուրս գան և հստակ ասեն՝ ինչո՞ւ էին եկել իմ տուն. Աթաբեկյան (տեսանյութ)

Լավ կլինի՝ պարոն Սիմիդյանն իր ֆանտազիաներից հանի միտքը, որ կարող էին ինձ ստիպել խմբակցությունից դուրս գալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին, այժմ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հայտարարությանը։

Վարդան Աթաբեկյանն ասաց՝ գործընկերները գիտեին, որ իրենից կարող են ուղիղ պատասխան ստանալ․ «Լավ կլինի ծածկադմփոցից դուրս գան և հստակ ասեն՝ ինչո՞ւ էին եկել իմ տուն։ Եթե հրատապ բան ունեին ինձ հետ խոսելու և գիշերն են եկել, երկու օր է՝ Ազգային ժողովում եմ, թող գան, խոսեն»։

Աթաբեկյանը պնդեց՝ իր որոշումը պատճառաբանված է և իրեն հետ համոզել որևէ մեկը չի կարող։ Ինր վերաբերում է վարչապետի հրաժարականի պահանջին, Աթաբեկյանն ասաց՝ այդ պահանջը պետք է հասնի պիկին, այդ դեպքում վարչապետը հրաժարական կտա։

Հիշեցնենք, հայտնի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին։