A
A
Ռուսական ուղղաթիռներն օդից հսկում են խաղաղապահների անվտանգ մուտքն Արցախ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Մի -8 և Մի -24 ուղղաթիռները ուղեկցել են խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական շարայունները, որոնք շարժվում էին դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման շրջաններ` Գորիս և Ստեփանակերտ բնակավայրեր:
Այսպես է տեսանյութը նկարագրել ՌԴ ՊՆ-ն։
Ուղղաթիռները օդային մոնիտորինգ են իրականացնում հրադադարի պահպանման և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների նկատմամբ, ինչպես նաև խաղաղապահ զորակազմին մատակարարում են նյութատեխնիկական սարքավորումներ եւ անձնակազմին հասցնում են դժվարանցանելի տարածքներ: