A
A
Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները ՀՔԾ-ում են
Աջակցիր «Ա1+»-ինԸնդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն։ Տեղեկատվությունը «Ա1+»-ին փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Վերջինս նշեց՝ հրավիրվածների թվում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Օհանջանյանն այս պահին այլ մանրամասներ չփոխանցեց։
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը։