Դրանք բոլորը նախկին օլիգարխների զորախմբերն էին, որոնք մեկ կնոպկայով լցվեցին՝ պետական կառավարման շենքերն ավերելու․Ա․Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության հանձնաժողովը կես օր է բացակայել,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է դուրս գալ այս իրավիճակից մինիմալ կորուստներով, որպեսզի մեր Զինված ուժերը և Պաշտպանության բանակը այս անկումային վիճակից դուրս գան․
«Հակառակորդը փորձելու է գտնել էլի տարբերակներ իր առավելությունը էլի զարգացնելու, հիմա մենք ունենք դադարի պահ, այս դադարը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր անվտանգային համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք»։
Քոչարյանը հավելեց՝ մենք պետք է դասեր քաղենք, բանակի զարգացումը մշտական գործընթաց է, և այդ գործընթացում մենք ունեցել ենք խզումներ:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում և Կառավարությունում տեղի ունեցած անկարգություններին, Քոչարյանն ասում է․
«Ես համոզված եմ, որ դրանք բոլորը նախկին օլիգարխների զորախմբերն էին, որոնք երկու տարի ներծծվել էին, անհետացել էին, մեկ էլ մեկ կնոպկայով լցվեցին՝ պետական կառավարման շենքերը ավերելու և նորից անհետացան։ Դրանք հայտնի ուժեր էին, խուժաններ էին, որոնք միշտ գործիք են եղել նախորդ իշխանության ձեռքում»։
Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության բովանդակությանը, Քոչարյանն ասում է՝ տեքստի բովանդակությանը տեղյակ չի եղել, բայց պատկերացրել է տրամաբանությունը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և նրան դավաճանության մեջ մեղադրելուն, Քոչարյանն ասում է՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարին դավաճանության մեջ մեղադրելով որևէ բանի չենք հասնի․
«Նախ պետք է հասկանալ իրողությունները։ Այդ դեպքում մենք պետք է 20 տարի հետ գնանք և նորից առաջ գանք և սկսենք անընդհատ դավաճաններ փնտրել։ Այսօրվա հրամայականը ներքին և արտաքին մարտահրավերները զսպելն է, որովհետև պատերազմը չի ավարտվել, մենք հրադադարի մեջ ենք»։
Պատգամավորն ասում է՝ հնչած առաջարկների մեջ լուծումներ չկան, իսկ մենք պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարհով։