Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Միհրան Հարությունյան. «Ես Շուշիում եմ, մեր բանակը Շուշիում է» (տեսանյութ)

ունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը տեսակոչով դիմել է հասարակությանը:

«Ուզում եմ ասել, որ ես հիմա գտնվում եմ Շուշիում, մեր տղաները, մեր բանակը գտնվում են Շուշիում: Ու բոլոր նրանց, ովքեր խուճապ են ստեղծում, անջատե՛ք ձեր հեռախոսներն ու հանգստացե՛ք:

Բոլոր նրանք, ովքեր հեռացել են, հիմա այդ սգի մեջ են, իսկ նրանք, ովքեր մնացել են, կմնան մինչև վերջ: Խնդրում եմ, վե՛րջ տվեք այդ քաոսին, ժամանակի անիմաստ ծախսմանը:

Մենք այստեղ ենք, ամեն ինչ լավ է ու լավ է լինելու, իսկ նրանք, ովքեր գնացին, տղե՛րք, եկե՛ք, այստե՜ղ եկեք, այստե՛ղ է պետք կանգնել: Պետք է այստեղ լինել ու օգնել, ոչ թե գնալ ու տարածել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերն այստեղի մասին:

Հաջողություն բոլորին: Անջատե՛ք ձեր հեռախոսները»,- մասնավորապես ասել է Միհրան Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: