Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ․ Սուրեն Սարումյան (տեսանյութ)

Վերջին օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այս ընթացքում եղել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են բերդաքաղաք Շուշին: Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։
 
Ըստ նրա, օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Այս խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։
 
Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև ռազմաճակատի այլ ուղղություններով։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։
 
Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ։
 
Այս պահին Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։
Զորքերի տրամադրությունը մարտական է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ: