Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այստեղ լավ է, բայց ուզում ենք գնալ․ արցախցի փոքրիկները՝ Երևանում (տեսանյութ)

Խամաճիկների պետական թատրոնում արցախցի փոքրիկների համար այսօր մանկական բացօթյա ներկայացում էր կազմակեպվել՝ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»։

Դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի այս հեքիաթը արցախցի փոքրիկներից շատերին էր ծանոթ, բայց ներկայացումն առաջին անգամ էին դիտում, վստահեցրին՝ հավանել են։

Մեր հարցին՝ Երևանո՞ւմ, թե՞ Արցախում են ուզում ապրել, երեխաները միաբերան պնդում էին՝ այստեղ լավ է, բայց Արցախ են ուզում վերադառնալ, կարոտել են։ Նախաձեռնությունը Շվեդիայի հայ համայնքինն էր, կազմակերպիչներից Լորանս Շարոյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այլ ծրագրեր ևս ունեն, ցանկանում են աջակցել և սահմանին ծառայող տղաներին և նրանց ընտանքներին․

«Մենք եկել ենք Հայաստան, որ մեր զինվորների կողքին լինենք, փորձում ենք ամեն կերպ օգտակար լինել նրանց, առավել ևս նրանց ընտանիքներին։ Այսօր փորձում ենք մեր զինվորների երեխաների տրամադրությունը մի քիչ փոխել, որ զգան՝ իրենց կողքին ենք», -եզրափակեց նա։