Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: «Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ «Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են»,- տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: