Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գողացել էր ոսկյա և արծաթյա զարդեր, փող ու հեռախոսներ (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Այգաբաց թաղամասի մի տնից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` գողությունը սեպտեմբերի 30-ի երեկոյան էր կատարվել: Օգտվելով տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից` ննջասենյակի պահարաններից գողացել էին ոսկյա և արծաթյա զարդեր, 2 բջջային հեռախոս ու 200.000 դրամ: Տանտերը նախկինում ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին: Չէր հաջողվել: Անհրաժեշտ ուսումնասիրություններից հետո որոնողական աշխատանքներ սկսվեցին:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում հաղորդումից օրեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Շիրակի մարզի Ազատան գյուղի 24-ամյա մի բնակիչ:

Հոկտեմբերի 28-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: